▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ինչպե՞ս 3 միլիոն ստացավ «Այո» լոգոյի «հեղինակը»՝ շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար

Փնտրվում է բնօրինակի հեղինակը. Տիգրան Ավինյանն արձագանքել է Այո-ի լոգոյի հետ կապված սկանդալին

ՏՏ կառույցների ղեկավարները դիմել են ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին

«Սասնա Ծռեր»-ը կոչ է անում համաճարակի սպառնալիքի պատճառով չեղարկել Մարտի 1-ի երթը

ԱԱԾ-ն հայտնաբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին. Երևանի դպրոցներից մեկի. . .

67 հոգի արդեն դիմել են և վաղը չվերթ կա, որով նրանք Իրանից տեղափոխվելու են Հայաստան. ԱԳՆ

Իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ. Նիկոլ Փաշինյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ 5 դատական գործ կա. նա մանրամասներ հայտնեց

Կառուպցիայի դեմ պայքարը նոր թափ և որակ պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան

Սահմանվում է հսկողություն և իրանցի վարորդների, և ուղևորների նկատմամբ. Արսեն Թորոսյան

Խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ. Սուրեն Պապիկյան

Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ.քաղաքապետ

Վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում. Գևորգ Պետրոսյան

Քրգործի նյութերով ոչ թե հերքվել, այլ հաստատվել է Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի. . .

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարը պիտի տարվի հիգիենայի զենքով

«Այ, թե ինչպիսին է կորոնավիրուսը»․ Մկրտիչ Արզումանյանի զվարճալի լուսանկարը

Ինչո՞ւ ԲՀԿ խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը

Մանրամասներ «Այո»-ի շտաբի կազմակերպած դրամահավաք-երեկոյից

Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան

Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով․ հաստատված դեպքեր չկան

Ոչ-ի լոգոն են ներկայացրել

Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից կիրառվող սպառնալիքներին. Ելույթ ՄԱԿ-ում

«Գումար չունեի, մայրս թոշակից 15. 000 դրամ տվեց՝ նվիրաբերեցի հիմնադրամին». Հովհաննես Ազոյան

Քոբի Բրայանթի կինը մեղադրում է օդաչու Արա Զոբայանին ամուսնու և դստեր մահվան մեջ

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը․ Սանասարյան

Ակնհայտ է, որ կա, չերևացող կարգավորող «ձեռք», որն այս գործընթացները ղեկավարում է. Արմեն Աշոտյան

Շատ կծու կերեք․ Մարինա Խաչատրյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու և դիմակ կրելու անհրաժեշտության մասին

Ես անձամբ կկտրեմ իմ 2 ձեռքերը, բայց 1 քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով

«Հիշո՞ւմ եք». Նիկոլ Փաշինյան

Հիչքոկյան ուժաս՝ ադրբեջանական մուղամով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն. Ուղիղ

Շտապ և անվճար բուժօգնություն Հայաստանի 40 հիվանդանոցում. ներդրվել է Էմերջենսի ծրագիրը

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Իրանի հետ ՀՀ սահմանին այսօր կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին դարձյալ կալանավորվել է. ԱԱԾ

Սփյուռքահայ երիտասարդը հիմա էլ անակնկալի է բերել ՍԴ անդամ Վահե Գրիգորյանին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Զինաիդա Գրեչանին

ԱԺ-ն պղծված է. Աղեկյանը խնկարկեց ամբիոնը, ինչը «պղծվել էր տրանսգենդերի ելույթից հետո»

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 46 կգ դեղամիջոց

Վաղը հավես օր է, արև, անուշ եղանակ. Գագիկ Սուրենյան

Շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու և պաշտպանելու արդարադատությունը. Սերժ Սարգսյան

Պարոնայք, խնդրում եմ կարդացեք այս նամակը՝ հասկանալու` ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր. . .

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը. Ուղիղ

Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում

Ռուստամ Բադասյանը՝ 16 հազար դոլար պարգևավճարի եւ Սերժ Սարգսյանի դատավարության մասին

Ապրիլի 5-ի Հանրաքվեի արդյունքները որտե՞ղ ու ինչպե՞ս պետք է բողոքարկվեն․Բագրատյանը՝ Բադասյանին

Փայլուն տնտեսական տարի ենք սկսել, դուխով. Նիկոլ Փաշինյան

Մարուքյանը՝ Ծառուկյանի հետ Քոչարյանին ազատ արձակելու փաստաթուղթը ստորագրելու լուրերի մասին

Ներդրումները պատվերով չեն գալիս, դրանց համար պետք է պայմաններ ստեղծվեն. Վահագն Խաչատրյան

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Այսօր ողջ օրվա ընթացքում իրականացվել է Ամուլսարի հանքի հետ կապված ակցիաների դիտարկում ինչպես անմիջականորեն, այնպես էլ լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի միջոցով: Ուսումնասիրության ներքո են եղել նաև Ոստիկանության գործողությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 7 ահազանգ այն մասին, որ Ոստիկանության ծառայողներն անհամաչափ ուժ են գործադրել ակցիաների մասնակիցների նկատմամբ ու նրանցից մի քանիսին բերման են ենթարկել Ոստիկանության բաժին: Ահազանգերից մեկի համաձայն՝ բերման ենթարկվածներից մեկն ունի բժշկական օգնության կարիք:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ անմիջապես արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին: Բաժնում գտնվելու ընթացքում պարզվել է, որ բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 6 մասնակից, որոնցից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ուստի, Պաշտպանի որոշմամբ` մեկ այլ խումբ էլ անմիջապես մեկնել է բժշկական կենտրոն:

Ոստիկանության բաժնում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ակցիայի ժամանակ բերման ենթարկված բոլոր մասնակիցների հետ: Վերջիններս պնդել են, որ Ոստիկանության ծառայողներն իրենց չեն ներկայացրել ազատությունից զրկելու պատճառները և բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ:

Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են բերման ենթարկված աձանց հաշվառման մատյանը և արձանագրել լրացման կարգի խախտումներ: Նաև արձանագրվել է, որ Ոստիկանության բաժնում գտնվողներն ազատ են արձակվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված ժամկետում: Անազատության մեջ գտնվող անձանց պարզաբանել են նրանց իրավունքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կարգը և Պաշտպանի կողմից բողոքի քննարկման ընթացակարգը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն մեկնած արագ արձագանքման խումբն առանձնազրույց է ունեցել բուժկենտրոն տեղափոխված անձի հետ: Արձանագրվել է նրա առողջական վիճակի վերաբերյալ բժշկական անձնակազմի գնահատականը: Առանձնազրույցի ընթացքում բժշկական հաստատություն տեղափոխված ակցիայի մասնակիցը տեղեկացրել է, որ իր նկատմամբ Ոստիկանության ծառայողները կիրառել են բռնություն, այդ թվում՝ հարվածել են դեմքին և ոտքերին, ինչի պատճառով վատթարացել է իր առողջական վիճակը:

 

 

 

 

 

 

 

Պաշտպանի ներկայացուցիչները նրա հետ առանձնազրույց են ունեցել նաև Ոստիկանության բաժնում, ով ևս մեկ անգամ հաստատել է այդ տեղեկությունը:

Այցի ընթացքում պարզվել է նաև, որ Ոստիկանության բաժին բերված երեք անձ, այդ թվում՝ բուժկենտրոն տեղափոխվածը, Ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ներկայացրել են հանցագործության մասին հաղորդում:

Վերը նշված այցերի արդյունքները սահմանված կարգով կամփոփվեն և համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և ՀՀ դատախազություն:

Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրները շարունակելու են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին