▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները երևանյան բակերից մեկից բղավողներ են լսել, այնտեղ տեսել են դանակահարված երիտասարդի

 

Սեպտեմների 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի պարեկային ոստիկանները ծառայություն կատարելիս, Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի բակից բղավոցներ են լսել:

Ոստիկանությունից  հայտնում են, որ շտապել են ձայնի ուղղությամբ եւ նկատել են որովայնի շրջանում վնասվածք ստացած մի երիտասարդի: Անմիջապես կազմակերպվել է նրա տեղափոխումը հիվանդանոց:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 23.10-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխվածին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 21-ամյա մի երիտասարդ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցներ 21-ամյա երիտասարդին եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:      

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին