▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները հայտնաբերել են Երևանում տերմինալներ վնասած և գողություններ կատարած երիտասարդին

Օգոստոսի 15-ին ժամը 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանություն զանգահարած տարբեր քաղաքացիներ հայտնում էին, որ Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկի տերմինալներից մեկը կոտրել են, Մաշտոցի պողոտայի, Մոսկովյան փողոցի տերմինալներից գողություն են արել, վնասել են Աբովյան փողոցի տերմինալներից մեկը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն առաջին ահազանգը ստանալուն պես ձեռնարկեցին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունները բացահայտելու և կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Իսկ վերջին ահազանգից 10 րոպե անց ոստիկանները Աբովյան փողոցում հայտնաբերեցին մի երիտասարդի, և գողություններ ու գողության փորձեր կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:

Պարզվեց նրա ինքնությունը՝ սարիթաղցի 24-ամյա բնակիչ էր:

Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Երիտասարդը ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է:

Աղբյուրը՝ Ոստիկանություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին