▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը՝ Նելլի Հարությունյանի անհետացման մասին

«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի աշխատակից Նելլի Հարությունյանը, ով մոտ երկուս ու կես ամիս անհետ կորած էր, և հարազատները տեղեկություն չունեին նրա մասին, այսօր հայտնաբերվել է ողջ և առողջ: Նրան հայտնաբերել են այսօր՝ նոյեմբերի 2-ին Երևանում: 
Ոստիկանության կենտրոնական բաժնի լրագրողների հետ կապի վարչությունից Asekose.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ: 
 Նելլի  Հարությունյանը գտնվում է ոստիկանության կենտրոնական բաժնում, պարզվում են նրա անհետացման հանգամանքները: Մեր տեղեկություններով՝ Նելլին հրաժարվել է պատասխանել, թե որտեղ է եղել այդքան ժամանակ:
 Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Նելլի Հարությունյանը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երևան քաղաքի Խորենացի 24 հասցեում գործող ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որեւէ տեղեկություն չկար:

«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի աշխատակից Նելլի Հարությունյանը, ով մոտ երկուս ու կես ամիս անհետ կորած էր, և հարազատները տեղեկություն չունեին նրա մասին, երեկ` նոյեմբերի 2-ին,  Երևանում հայտնաբերվել է ողջ և առողջ: 

Ոստիկանության կենտրոնական բաժնի լրագրողների հետ կապի վարչությունից Asekose.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ:  Նելլի  Հարությունյանը գտնվում է ոստիկանության կենտրոնական բաժնում, պարզվում են նրա անհետացման հանգամանքները:

Մեր տեղեկություններով՝ Նելլին հրաժարվել է պատասխանել, թե որտեղ է եղել և ինչով է զբաղվել այդ ամիսների ընթացքում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Նելլի Հարությունյանը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երևան քաղաքի Խորենացի 24 հասցեում գտնվող ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որեւէ տեղեկություն չկար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին