▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոտքերիս մոտ 80 տոկոսն այրվել է. պատմում է Սարի թաղի բնակիչը

Hraparak.am-ը գրում է.

Գեւորգ Մնացականյանն այն բազմաթիվ քաղաքացիներից մեկն է, ով տուժել է հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանների կողմից ցուցարարների վրա նետած պայթուցիկներից։ Գեւորգն ապրում է Սարի թաղում, պատմում է, որ ամսի 29-ին տանն էր, երբ իմացավ, որ երթի մասնակցիները թեքվել են դեպի Սարի թաղ։ Այդ ժամանակ էլ դուրս եկավ փողոց ու միացավ ցույցի մասնակիցներին. «10 րոպե հետո արդեն սկսեցին կրակել ժողովրդի վրա, առանց նախազգուշացնելու»,-պատմում է Գեւորգը։

«Այն, ինչ որ կրակեցին, դա 3 կոմպոնենտնի պայթուցիկ էր, այնպիսի պայթուցիկ, որ կրակեցին ու կանաչ ծառը վառվեց։ Գցեցին ոտերներիս տակ, մի աղջիկ կար, ես իրեն հրեցի ու իմ ոտքերի տակ պայթեց։ Այդ պահին տեսողությունս կորավ, մեկ էլ գլխիս մեջ ուժեղ աղմուկ առաջացավ, հետո երբ տեսողությունս հետ եկավ, նայեցի ու տեսա, որ ոտքերս լրիվ արյուն են եղել»,-պատմում է Գեւորգն ու հիշում՝ քանի որ խուճապ էր, ոստիկանների հետապնդումներից կարողացել է խուսափել եւ մի տուն մտնել. «Էդպես բարձրացել եմ վերեւ, այնտեղ բնակիչներից մեկը ինձ օգնություն է ցույց տվել։ Հետո 3 անց կեսի սահմաններում նոր տեղափոխել են հիվանդանոց»։  

Թե ինչո՞ւ է միայն 3. 30 հիվանդանոց հասել, ապա. «Այդ ժամանակահատվածում գիտեք, թե ինչ անիրավություններ էին անում՝ մարդկանց աշխարհի վերջին բառերով ծեծում ջարդում էին, գողանում նստացնում էին ավտոն, շատ լարված իրավիճակ էր, այդ ժամանակ չէի կարող տնից դուրս գալ, դա է եղել պատճառը, որ այդքան ուշ ենք հասել հիվանդանոց»։

 Գեւորգը տուժել է պայթուցիկից, 5 հատ բեկոր են ոտքից հանել, ստացել է նաեւ լուրջ այրվածքներ. «Ոտքերիս մոտ 80 տոկոսը այրվել է, ոտնաթաթերից սկսած մինչեւ վերջ։ Ոտքերիս բոթասներ կային, դրանք հալվել էին ամբողջությամբ, բայց էլի այդ բոթասներն ահագին պահել էին»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին