▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուժեղացված հսկողություն՝ Փաշինյանի այցից առաջ

ՀՀ վարչապետը քվեարկելու է Շենգավիթ վարչական շրջանի 8/16 ընտրատեղամասում։ Վաղ առավոտից անվտանգության աշխատակիցների, ոստիկանության ուժերի կողմից հսկողություն է իրականացվում տարածքում։

Երևանում այսօր ավագանու ընտրություններ են:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Երևանի ավագանու 08։00-ին մեկնարկած քվեարկությունն ընթանում է հանդարտ, բնականոն։ Նա տեղեկացրեց, որ երեք ժամյա պարբերականությամբ տվյալներ կհայտնեն մասնակցության վերաբերյալ։

Թարմացված․Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 1362 տեխնիկական սարքավորում:

Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել են «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Հայաքվե» համատեղ դիտորդական առաքելությունները։

Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 40 տեղական զանգվածային լրատվության միջոցներ:

Ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել է նաև 2 միջազգային դիտորդական առաքելություն և 3 օտարերկրյա ԶԼՄ։

Երևան համայնքի ընտրողների թիվը 824250 է։
Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am, նաև կհեռարձակվի թե՛ Հանրային հեռուստատեսությամբ, թե՛ ԿԸՀ սոցիալական հարթակներով։ Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին