▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ կլինեմ, որ Խաչատուր Սուքիասյանը ներկայացված լինի ԱԺ-ում . Ալեն Սիմոնյան

Ես տեղեկություն չունեմ, որ Խաչատուր Սուքիասյանը մեզ հետ քննարկում է ունեցել միասնական ընտրություններին մասնակցելու շուրջ, թեպետ ուրախ կլինեմ, եթե ինքը եւ իր նման մարդիկ, որոնք պատմություն ունեն, ինչ-որ ձեւով մասնակցություն ունենան:

Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Ես իմ պատկերացումն եմ ասում, որ կան մարդիկ, որոնք լավ կլինի, որ լինեն ԱԺ-ում եւ ներկայացնեն այդ խավի շահերը: Ես չեմ խոսում մեր ցուցակով կամ միասնական գնալու մասին:

Օրինակ, ես ուզում եմ, որ Արամ Զավենի Սարգսյանը անպայման ներկայացված լինի, էլի շատ ուժեր, օրինակ ՔՈ կուսակցությունը, ՀԱԿ-ը կուզենամ անպայման մասնակցի եւ ներկայացված լինի: Նույնիսկ ՀՅԴ-ն կուզենամ, որ ներկայացված լինի ԱԺ-ում»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին