▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը արդեն մասնավորի չի պատկանում եւ պետական է, ունի նոր տնօրեն

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանվեց մասնավորեցման ցանկից և արդեն գտնվում է Առողջապահության նախարարության ենթակայության տակ:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը՝ նշելով, որ կենտրոնն այսուհետ պետական է:

«Նախկինում փորձում էին վաճառել, բայց հեղափոխությունից հետո Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով կենտրոնի կարևորությունը և ռազմավարական նշանակությունը հանեց մասնավորեցման ցանկից: Այսօրվանից ուռուցքաբանական կենտրոնը ունի նոր տնօրեն»,-գրել է Սարգսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին