▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադրություն. 27-ամյա Արտուշ Մուրադյանը որոնվում է որպես անհետ կորած

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ, 1991 թվականին ծնված Արտուշ Մուրադյանը մարտի 8-ին ժամը 12-ի սահմաններում Երևանի Սվաճյան փողոցի 26-րդ շենքից դուրս է եկել և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատության վարչությունից, 27-ամյա Արտուշ Մուրադյանի արտաքին նկարագիրն է` 165-170 սմ, նիրահավուն կազմվածքով, հագին եղել է ջինսե տաբատ, մոխրագույն սվիտեր, սև սպորտային բաճկոն և սպորտային կոշիկներ:

 

 

 

 

 

 

 

 

Անհայտ կորածի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին