Այսօր ԱԺ-ում ընթացող քննարկումների ժամանակ իշխանությունը ներկայացնող պատգամավորները կամ չէին հասկանում, կամ չէին ուզում խորանալ այն հարցի մեջ, թե ինչպե՞ս կարող է մի պետություն խոստում տալ մասնավոր օտարերկրյա ընկերությանը, որ նրա համար կապահովի 9 տոկոս շահութաբերություն...
Սա համաշխարհային տնտեսագիտության և քաղաքականության զավեշտն է, պարոնայք պատգամավորներ...
Ուշքի եկեք, խնդիրը սոսկ 20 տոկոսը չէ, այլ այն, որ ինքնիշխան, ՄԱԿ անդամ երկիրը հպատակվում է մեկ այլ երկրի մասնավոր ընկերությանը...
Թքած արժանապատվության և այլ արժեքների վրա, գոնե մի՛ նվաստացրեք Հայաստանն աշխարհի առջև: Այլևս ո՞վ մեզ պետության տեղ կընդունի, ո՞վ կհարգի մեր խոսքը... Ո՞վ կարժևորի ՌԴ Գազպրոմ մասնավոր ընկերության մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունը...
Ուշքի եկեք, ինքնիշխան, ՄԱԿ անդամ երկիրը հպատակվում է մեկ այլ երկրի մասնավոր ընկերությանը...
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet