▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզո՞ւմ եք հրաժարվեմ վարսահարդարումից և դիմահարդարումից. Աննա Հակոբյան

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսուքյան էջում գրառում էր արել՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներից մեկին:

Գրառման տակ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Աննա Հակոբյանին «մեղադրել էր» անկեղծ չլինելու մեջ՝ նշելով, որ վարչապետի տիկնոջ վարսահարդարումը և դիմահարդարումը մեկ տարվա կտրվածքով ՀՀ հարկատուների վրա նստել է մոտ 39 000 դոլար։ Ի պատասխան Աննա Հակոբյանը գրել է.

«Անկեղծ եմ, ուզո՞ւմ եք հրաժարվեմ վարսահարդարումից և դիմահարդարումից, և ամեն տեղ ներկայանամ իմ բնական տեսքով, ես դա կանեմ առանց որևէ բարդույթի, բայց արդյո՞ք դուք և բոլորը հավանության կարժանացնեք դա: Պարտավոր ենք հաշվետու լինել, և հաշվետու ենք, դիմահարդարման և վարսահարդարման համար էլ, կներեք, անձնական գումարներ չունենք, որովհետև պետական բյուջեն տակից չենք թալանում և հարստություն դիզում»:

Կարդացեք նաև՝ Շուշանը մինչեւ հիմա ամաչում է ընկերուհիներին հրավիրել մեր տուն...Աննա Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին