▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է Էդուարդ Շարմազանովի կինը

Wnews.am-ը գրում է. Շարունակում ենք ներկայացնել հայ քաղաքական գործիչների կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կնոջը։
Լիլիթ Դավթյանը ղեկավարում է Henaran.am կայքն ու համանուն մամուլի ակումբը։

lili
Էդուարդ Շարմազանովի եւ Լիլիթ Դավթյանի առաջին ժամադրությունը տեղի է ունեցել 1996-ի մայիսի 11-ին։
Իսկ մինչ այդ առաջին անգամ հանդիպել են ցույցի ժամանակ։

10405627_1628118757420785_183347941097979823_n
«Ուսանող էինք. երրորդ կուրս էի, կինս՝ առաջին: Այն ժամանակ արդեն ուսանողական շարժման լիդերներից էի, և մենք նախագահական նստավայրի մոտ ուսանողական մեծ ակցիա իրականացրինք. տասնհինգ հոգով հացադուլ արեցինք: Ես ել նստեցի հացադուլի և քառասունութ ժամ հացադուլ հայտարարեցի: Շատ էրեխեք եկել էին, որպեսզի մեզ երկրպագեն, այդ մարդկանց մեջ էր նաև իմ ապագա կինը, ում հետ այնտեղ ծանոթացա ու հասկացա, որ ինքն իմ ձեռքից էլ պրծում չունի»,- պատմում է Շարմազանովը:

540444_1565300330369295_5542301832651236560_n
Էդուարդ Շարմազանովի բնորոշմամբ, իր կինը նաեւ լավ հարս է.
«Աստված իմ մորը աղջիկ չի տվել, բայց ինքը իր հարսի հետ շատ լավ է, մոր-աղջկա հարաբերություն է, թեեւ ասում են` այդպես չեն լինում, բայց այդպես է, երբեմն նույնիսկ երկուսով իրար հետ կոալիցիա են կազմում իմ դեմ»,- ասում է նա:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին