▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է կանխել, որտե՞ղ է կանխել, ինչպե՞ս է կանխել

«Կանխվեցին հակառուսական դրսևորումներ»,-ասում է Արմեն Ռուստամյանը՝ Գյումրու ողբերգական սպանության մասին: Սա ի՞նչ խենթություն է: Ո՞վ է կանխել, որտե՞ղ է կանխել, ինչպե՞ս է կանխել մի բան, որ չի եղել: Գուցե ՀՀ ԱԺ պատգամավորներն ուզում էր ասել՝ «չկանխվեց մի ընտանիքի սպա՞նդ»: Բայց ասել, որ կանխվել է ինչ որ բան, պետք է հաստատ իմանալ, որ այդ ինչ որ բանը պատրաստվում էր: Հնարավո՞ր է արդյոք, որ «հակառուսական դրսևորումները» Արմեն Ռուսատմայանի ուղեղում էր գծագրվել, և նա հիմա ուրախ է, որ այն կանխվել է: Այդ դեպքում նա հավանաբար կիմանա նաև, թե ո՞վ, որտե՞ղ և ինչպե՞ս է կանխել: Այլոց հայտնի՞ են «հակառուսական դրսևորումներ» և դրա կանխման դեպք Հայաստանում: Թե՞ սպանված ընտանիքի սպանության շարժառիթները հասկանալու քննարկումներն արդեն իսկ «հակառուսական դրսևորումներ» են, և հիմա արդեն այն կանխվել է: Իսկապես, այդ սպանության շարժառիթները Հայաստանում հասկանալը կանխվել է:

Հրանուշ Խառատյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին