▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞վ է պատասխանատվություն կրելու այս կանխատեսումների համար». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոստովանել է՝ մենք կանխատեսելու հարցում շատ լուրջ պրոբլեմներ ունենք, և յուրաքանչյուրն իր տված կանխատեսման համար պետք է պատասխանատվություն կրի։

Հիշեցնեմ կառավարության սխալ և աղետաբեր մի քանի կանխատեսումներ․

- 2018թ․ նոյեմբեր՝ հայ-իրանական սահմանն ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել։ ՀՀ վարչապետի այդ խոսքերն Իրանի քաղաքական դաշտում լուրջ դժգոհություն են առաջացնում։

- 2020թ․ մարտ՝ կորոնավիրուսը վտանգավոր չէ և մեզ չի հասնի, հետևաբար կանխարգելիչ միջոցառումներ անելու կարիք չկա։ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի պահանջը՝ օր առաջ փակել արտաքին սահմանները, կառավարության նիստում համարվում է անլուրջ։

- 2020թ․ հուլիս՝ Թուրքիան որևէ կերպ չի միջամտի Արցախի դեմ հնարավոր պատերազմին։ Վերլուծաբանների և լրագրողների ահազանգերը թուրքական «Բայրաքթարների» մասին կառավարության ղեկավարը համարում է խուճապի անհարկի տարածում։

- 2020թ․ օգոստոս՝ Հայաստանը սեփական արբանյակի կարիք չունի։ Սա ԲՏԱ այն ժամանակվա նախարար Հակոբ Արշակյանի խոսքն է, իսկ 2021-ի ապրիլին Նիկոլ Փաշինյանը մեղադրում է նախկիններին՝ արբանյակ չունենալու համար։

- 2020թ․ սեպտեմբեր՝ նոր պատերազմ, նոր տարածքներ․․․

ՀՀ իշխանության սխալ ու աղետաբեր կանխատեսումների շարքը շարունակեք ինքներդ։

Ո՞վ է պատասխանատվություն կրելու այս կանխատեսումների ու կրած հազարավոր մարդկային, նյութական ու տարածքային կորուստների համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին