▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 2 զոհ, 2 վիրավոր. մահացածները վերադառնում էին հարսանիքից

 

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կա 2 զոհ, 2 վիրավոր. մահացածները վերադառնում էին հարսանեկան արարողությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի 41 NX 001 համարանիշի և «Nissan Qashqai» մակնիշի 19 ՕՕ 048 համարանիշի ավտոմքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ 2-ն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Վիրավորներին և մահացածներին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Սևանի հրշեջ-փրկարարները՝ ճանապարհային ոստիկանների հետ: 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատարն ու դասակի հրամանատարը, որից հետո դասակի հրամանատարը վերադարձել է դեպքի վայր:

Դեպքի վայր ժամանած՝ մահացածների հարազատները ասում էին, որ նրանք աշխատում էին ոստիկանության Մարտունու բաժնում և Երևանից վերադառնալիս են եղել հարսանեկան արարողությունից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին