▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 2 զոհ, 4 վիրավորներից 2-ը երեխաներ են

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ВАЗ 2109 մակնիշի 34 NC 519 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկից դեպի Սիսիան տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում։

shamshyan.com-ն է գրում և նշում, որ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, որոնց մարմիները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը, Սիսիանի ոստիկանության բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Վայոց Ձորի մարզի Հերհեր գյուղի բնակիչ՝ 56-ամյա Հովսեփ Եղիազարյանի անվամբ։ Վիրավորներից երկուսն էլ երեխաներ են, որոնցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին