▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Երեւանում. «Արմենիա Մոլիբդեն Պրոդաքշն Հոլդինգ»-ի 2 բանվոր այրվածքներ են ստացել. նրանցից մեկը մահացել է

Օգոստոսի 24-ին, ժամը 13.15-ին, «Այրվածքների գիտական Կենտրոն» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «մարմնի մակերեսի 50 տոկոսի ջերմային այրվածք, վերին շնչուղիների այրվածք, ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 46-ամյա և «մարմնի մակերեսի 4 տոկոսի այրվածք» ախտորոշմամբ՝ 35-ամյա տղամարդիկ:

Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք վնասվածքները ստացել են աշխատավայրում՝ խառնիչը պտտվելու ժամանակ առաջացած բոցի հետևանքով:

Սեպտեմբերի 1-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 46-ամյա տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է:

Նախապատրաստվում են նյութեր:

shamshyan.com-ն էլ գրում է, որ մահացած Էդվարդ Ք-ն եւ վիրավոր Գոռ Ս-ն աշխատում էին Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի 3/6 հասցեում գործող «Արմենիա Մոլիբդեն Պրոդաքշն Հոլդինգ» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին