▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. ջրատար խողովակից դուրս են բերել 44-ամյա տղամարդու դին

Հունիսի 9-ին, ժամը 16:12-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում քաղաքացին ընկել է ՀԷԿ-ի ջրատար խողովակի մեջ (1200 մմ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի  և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Այրքի ՀԷԿ-ի ջրատար խողովակից (600 մմ տրամագծով) դուրս են բերել 1973 թ. ծնված Կ. Ա.-ի դին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին