▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. Գանձաքար գյուղում հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների դիեր

Տավուշի մարզում, դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21:30-ի սահմաններում «Իջեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է 2 դի:

/filemanager/uploads/diak.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 41-ամյա Ռազմիկ Շ.-ի եւ 37-ամյա Վարդուհի Ն.-ի դիերը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազից թունավորվելու հետեւանքով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ են:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին