▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Վայոց Ձորի մարզում․ առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղայի դին

Այսօր, սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքում 1 տարեկան տղա երեխան կորել է, և նրան գտնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

shamshyan.com-ն է գրում և նշում, որ քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ծառայողները Վայոց Ձորի մարզի փրկարարները մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հակոբ Սարգսյանի, վարչության պետի տեղակալ Ռուստամ Զոհրաբյանի և Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Վարդան Գրիգորյանի գլխավորությամբ՝ Ոստիկանության Վայքի բաժնի մեծ թվով ծառայողներ, ինչպես նաև՝ որոնվող երեխայի հարազատներն ու համաքաղաքացիները Ջերմուկի խճուղի 1-ին նրբանցքում գտնվող մայր առվում հայտնաբերել են 1-ամյա Արամ Թ․-ի դին։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին