▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական վթար Երևանում. 28-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է կայանված վերամբարձ կռունկի մեջ.կան զոհեր

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։15-ի սահմաններում Mercerdes մակնիշի 05 ZZ 088 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աճառյան փողոցի թիվ 6/3 հասցեի դիմաց մխրճվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Ավան 6-րդ փողոցի բնակիչ Լևոն Ավետիսյանին պատկանող «Մազ» մակնիշի 34 FZ 551 համարանիշի վերամբարձ կռունկի հետնամասի մեջ։

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի 2 ուղևորներ տեղում մահացել են:

 

 

 

 

 

 

 

 

Վարորդը, ով, ըստ նախնական տեղեկությունների, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 28-ամյա Գրիգոր Հարությունյանն է, քաղաքացիների և փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ բժիշկների հերթապահ բրիգադը նրան տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին