▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարապ եմ համարում բոլոր քննադատությունները. Տեր Վահրամը՝ Կարապետյանների մեծադիր կտավի մասին

Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վեհարանի բացման արարողության ժամանակ պարզ դարձավ, որ կառույցի պատերից մեկը զարդարում է գործարար Սամվել Կարապետյանի եւ նրա տիկնոջ մեծադիր կտավը: Սա հանրության շրջանում բուռն քննադատությունների առիթ հանդիսացավ:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը, Armtimes.com-ի հետ  զրույցում անդրադառնալով գործարարի նկարը եկեղեցում տեղադրելու երեւույթը քննադատողներին, նշել է, որ այն փակցված է ոչ թե եկեղեցում, այլ դրա վեհարանում: Ըստ նրա՝ Կարապետյանի մեկենասության շնորհիվ է հնարավոր դարձել ավարտին հասցնել վեհարանի հիմնանորոգումը:

«Այստեղ որեւէ անցանկալի երեւույթ չկա, եւ, կներեք, բայց պարապ եմ համարում բոլոր այն քննադատությունները, որոնք այս առնչությամբ հնչում են»,- նշել է Տեր Վահրամը:

Վերջինս հիշեցրել է, որ ե՛ւ Վազգեն Վեհափառի շրջանում, ե՛ւ ներկայիս հայրապետի օրոք բոլոր բարերարների միջոցներով կառուցվող կառույցներում, լինեն դրանք թանգարաններ, դպրոցններ, այլ նշանակության կառույցներ, որ գործածվում են եկեղեցական առաքելության իրականացման համար, տեղադրվում են բարերարների նկարները, որպեսզի թե՛ այդ կառույցում գործող անձինք, թե՛ այցելուները ճանաչեն մեր ազգային եկեղեցական բարերարներին եւ երախտագիտության մեջ հիշեն նրանց՝ կլինեն դրանք գալուստգյուլբենկյաններ, մանաշյաններ կամ սամվելեւէթերի կարապետյաններ:

Անդրադառնալով նկարի ոճին՝ (նկարում՝ Սամվել Կարապետյանն է՝ ձեռքը գրպանում) Վահրամ քահանա Մելիքյանն ասել է, որ դա արվեստագետների խնդիրն է: «Այո՛, դա էլ մոտեցում է, եւ մենք դրա մեջ որեւէ խնդիր չենք տեսնում: Կարծում եմ՝ որեւէ անպարկեշտություն չկա: Նույն այդ ոճով, կարող եմ հստակ ձեզ ասել, կատարվել են 19 եւ 20-րդ դարի հայրապետների պորտրետները»:

Նկարի հեղինակը երիտասարդ նկարիչ Միքայել Հարությունյանն է:

Մանրամասները՝ Armtimes.com-ի տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին