▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Մարուքյանն իր ասուլիսն ավելի սազական կլիներ, որ իրենց խոհանոցում տար. Ռուբեն Ռուբինյան

Այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ԼՀԿ-ի նախագահ Էդմոն Մարուքյանի խոսքին, ըստ որի՝ Ռուբեն Ռուբինյանը վերջերս խնդրել է Աշոտյանին հանդիպել ու սուրճ խմել, ասել է.

​​​​​«Պարոն Մարուքյանն իր ասուլիսն ավելի սազական կլիներ, որ իրենց խոհանոցում տար, որովհետև դրա բովանդակությունը ամբողջապես խոհանոցային էր»,- նշելէ Ռուբինյանը և մանրամասներ պատմել Արմեն Աշոտյանի հետ տեղի ունեցած հանդիպումից.

«Այդ հանդիպումը գաղտնիք չի եղել, դա եղել է մոտ 7-ից 8 ամիս առաջ։ Խոսակցության թեման երկուսն է եղել։ Հայտնի է, որ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության «Իմ քայլականները» ներառյալ ինձ, մտել են ԵԺԿ-ի խումբ։ Երբ իմ գործընկերների հետ քննարկում էի ԵԺԿ-ի խումբ մտնելու հարցը , իմ այնտեղի գործընկերները, հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն ԵԺԿ-ի ասոցացված անդամ է, խնդրեցին տեղյակ պահել նաեւ պարոն Աշոտյանին ։ Պարոն Աշոտյանին հարցրել եմ ՝ արդյոք այդ հակահայկական բանաձևի զեկուցողը եվրոպական մի երկրի պատգամավոր էր, հարցրել եմ՝ արդյոք Աշոտյանը կարո՞ղ է հանդիպում կազմակերպել մեր միջև, նա ասել է, որ կփորձի, բայց չի կարողացել։ Այդքանով եզրափակվել է մեր խոսակցությունը։ Ցավում եմ, որ ԱԺ-ում քննարկումները բովանդակազրկվում են ընդդիմության կողմից և բերվում խոհանոցային մակարդակի խոսակցությունների»։

Իսկ ինչ վերաբերում է Աշոտյանի հետ սուրճ խմելուն, Ռուբինյանն ասել է.

«Ասեմ, որ ես առանձնապես շատ սուրճ չեմ խմում։ Բայց մենք Մարուքյանի հետ մի քանի օր առաջ սուշի էինք ուտում, ուղղակի բարոյականությունը ինձ թույլ չի տալիս ասել՝ սուշի ուտելու ընթացքում ինչ թեմաներ էինք քննարկում, ինչ էինք խոսում»։

 

Դիտեք նաև՝ Արմեն Աշոտյանի հետ սուրճ խմողը Ռուբեն Ռուբինյանն է. Էդմոն Մարուքյան

Գնացեք նախկին խորհրդարանի ձեր գործընկերների հետ սուրճ խմեք․ Վիճեցին Մարուքյանն ու Ռուբինյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին