▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարո՛ն վարչապետ, ես չեմ ուզում, որ Ձեզ գնդակահարեն». Մհեր Արմենիա

Դիտեք նաև՝

«Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր, երգիչ Մհեր Արմենիան Մատենադարանի մոտ շարունակում է հացադուլը:

«Հացադուլիս նպատակը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

Այս ծայրահեղ քայլին գնացել եմ՝ հանուն իմ երկրի ու ազգի: Հացադուլը կավարտեմ այն ժամանակ, երբ նա հրաժարական կտա»,- ֆեյսբուքյան եթերում ասել է Մհերը:

«Երեկ տեսա, որ վարչապետն այցելել է Կապան ու ասել՝ եթե ժողովուրդը որոշի գնդակահարել, պատրաստ է կանգնել գնդակահարության պատի տակ: Պարո՛ն վարչապետ, ես չեմ ուզում, որ Ձեզ գնդակահարեն, չեմ ուզում, որ թափվի հայի արյուն, ես ուզում եմ, որ Դուք հեռանաք ու տեսնեք՝ ինչպես ենք մենք ծաղկեցնում Հայաստանը: Ես չեմ ցանկանում Ձեր մահը»,- հավելել է Մհեր Մեսրոպյանը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին