Ուղղակի ապշել կարելի է Հայաստանում ռուսական դիվանագիտության աշխատանքի որակից, ավելի ճիշտ՝ դրա ի սպառ բացակայությունից։ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վոլինկինը երեկ կոչ է արել հայերին՝ չքաղաքականացննել Պերմյակովի հանցագործության թեման ու վստահեցրել է, որ ամեն ինչ ընթանում է ըստ Հայ-Ռուսական համաձայյնագրերի։
Բայց պարո՛ն Վոլինկին, հարցը քաղաքականացնում և կրակի վրա յուղ է լցնում հենց ձեր՝ ռուսական կողմը ու դա անում է՝ խախտելով հե՛նց Հայ-ռուսական համաձայնագրի գործող դրույթները։
Մի՞թե այս հարցն այսքան կբարդանար ու կծավալվեր, եթե առաջին օրից հայտարարվեր, որ Պերմյակովի գործը քննելու է հայակական կողմը, իսկ ռուսական կողմը միայն սատարելու է, դատելու են Հայաստանում ու կարծում եմ այս պարագայում կարելի է անտեսել անմեղության կանխավարկածի պահը ու ասել, որ Պեևրմյակովը պատիժը միանշանակորեն կրելու էր ՀՀ-ում։
ճիշտ այնպես, ինչպես ենթադրում է Հայ-ռուսական համաձայնագիրը, օրենքներն ու միջազգային պրակտիկայի բազմաթիվ նախադեպեր։
Բայց դա չարվեց ու դեռ մի բան էլ արվեց ճիշտ հակառակը։ Մի կերպ՝ թքել կպցնելով պաշտոնական վարկած մոգոնեցին, որ Պերմյակովին բռնել են ռուս սահմանապահները ու որպեսզի ավելորդ հարցեր չառաջանան՝ նրան բռնելու իրենց իրավասության մասին, ասացին, որ բռնել են հայ-թուրքական սահմանն անցնելու փորձի ժամանակ։ Հետո հայտարարվեց, որ Պերմյակովին հայաստանին չեն հանձնելու՝ համաձայն ՌԴ սահմանադրության, մինչդեռ Հայաստանում ձերբակալվածին հայաստանին արտահանձնելը մի քիչ աբսուրդային տաֆտալոգիա է, էլ չասեմ, որ ՀՀ տարածքում ՌԴ սահմանադրությունը դե յուրե գոնե ունի նույնքան ուժ, ինչքան Մոզամբիկի սահմանադրությունը։
Իսկ հիմա էլ նույն Ռուսական կողմը խորհրդավոր լռություն է պահպանում այստեղ, իսկ ռուսական լրատվամիջոցների ու փորձագիտական մակարդակով ապուշագույն տեղեկտվական հոսքեր է ստեղծում, թե բա տեսեք-տեսեք, Հայաստանում Մայդան է հասունանում, իսկ դրա հետևում անպայմանորեն պետդեպն է կանգնած։
Ոչ մի պետդեպ էլ այս պարագայում չի կարող անել այն վնասը հայ-ռուսական հարաբերություններին, որը անում են այն ուրագները, որոնք պատասխանատու են հայ-ռուսական հարաբերությունների կառուցման ու զարգացման համար։ Այ սա է խնդիրն ու Վոլինկինն ավելի լավ է լռի, քան նման անհեթեթություններ ասի, որոնք ավելի են զայրացնում սովորական հայ մարդուն, ով դրա մեջ տեսնում է վերոնշյալ ուրագներին պաշտապնելու փորձ ու որ ավելի կարևոր է՝ հանուն ինչի՞... մարդասպանների ու աղանդավորների ընտանիքից սերող՝ ընտանիք սպանող ու սվինով երեխա մորթող տականքի՞...
Չէ՛, պարոն Վոլինկին, պետդեպը կերազեր կարողանալ վնասել Ռուսաստանի շահերին այնքան, որքան դա անում է հենց ինքը՝ Ռուսաստանը։