▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փառք տանք, որ մեր օլիգարխները գիտնականի չալաղաջին դեռ չեն հասել

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Մեր կողքին ապրում է դասակարգի վերածված մի խավ, ում կյանքի առաջնահերթությունները լրիվ ուրիշ տարածաչափությունում են։ Այդ դասակարգին սովորաբար մի քանի օրով հիշում և քլնգում են արտակարգ իրավիճակներում ու զարմանալիորեն արագ մոռանում։ Այդ դասակարգի ազդեցությունը ԶԼՄ-ների վրա այնքան մեծ է, որ նրանք կարող են հանրային օրակարգ մտցնել կամ հանել ցանկացած հարց։ 

Դիմում եմ իմ երեկվա գրառումը հավանած երկու համարձակ պատգամավորներին։ Շքեղության կամ ինչպես ես եմ այն անվանում «Չտեսության» հարկը անհապաղ պետք է վերականգնել և ավելի բարձր տոկոսով։ Ընդ որում այս անգամ այդ հարկատեսակը պետք է տարածվի ոչ միայն մեքենաների վրա։ Պատրաստ եմ ներկայացնել այս թեմայով իմ հետազոտությունները, վստահ եմ այս թեմայով կխոսեն նաև մասնագետները։

Հ.Գ. իմ ձեռքով արված այս լուսանկարում դեղին բրինձ է, համեմված մաքուր ոսկու կտորտանքներով։ Այս անիմաստ ու գերթանկարժեք ճաշատեսակը լայն տարածում ունի հայրենի օլիգարխիայի միջավայրում։ Փառք տանք, որ գիտնականի չալաղաջին դեռ չեն հասել։ Նկարելուց մոտս շոկ էր։

Հ.Գ. ուրախ կլինեմ տեսնել այս թեմայով կարծիքներ և առաջարկություններ։

Фото Narek Malyan.

 

 

 

 

 

 

 

 

Նարեկ Մալյան


Կարդացեք նաև՝ Ոստիկանական մեծ ընտանիքի անդամ եմ, սիրում եմ իմ աշխատանքը և շատ գնահատված եմ. Նարեկ Մալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին