▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարտադիր կուտակայինի մարման վճար կարող է գանձվել

 

Մինչև հուլիսի 1-ը կատարված պարտադիր կուտակային վճարների հաշվին ձեռք բերված փայերի մարման ժամանակ կարող է գանձվել կառավարչի կողմից սահմանված մարման վճար
Ի պատասխան վերջին շրջանում տարածվող այն շահարկումների, որ 2014 թվականի առաջին 6 ամիսների համար կատարված պարտադիր կուտակային վճարները ստանալու մասին դիմում ներկայացրած քաղաքացիների կատարած վճարներից գանձվելու է 2 տոկոս մարման վճար եւ արդյունքում քաղաքացիները ստանալու են ավելի քիչ, քան հատկացրել են, Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամը հայտնում է՝
Այդ վճարի չափը սահմանվելու է յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից եւ գանձվելու դեպքում այն կիրառվելու է մասնակիցների հաշիվներում առկա միջոցների, այսինքն` կատարված հատկացումների եւ ամբողջ ժամանակահատվածում այդ միջոցների կառավարման դիմաց ստացված եկամուտների նկատմամբ:
Հետեւաբար, ինչպես ցույց է տվել արդեն իսկ այդ միջոցների կառավարման առկա ցուցանիշները, հատկացված գումարները կառավարման արդյունքում աճում են եւ ակնհայտ է, որ նույնիսկ մարման վճարի գանձման դեպքում, մինչեւ հուլիսի 1-ը կատարված պարտադիր կուտակային վճարները ստանալու մասին դիմում ներկայացրած քաղաքացիները կստանան ավելի շատ, քան հատկացրել են:
 
ԿՀԻԿ հիմնադրամ,

Մինչև հուլիսի 1-ը կատարված պարտադիր կուտակային վճարների հաշվին ձեռք բերված փայերի մարման ժամանակ կարող է գանձվել կառավարչի կողմից սահմանված մարման վճար:

Ի պատասխան վերջին շրջանում տարածվող այն շահարկումների, որ 2014 թվականի առաջին 6 ամիսների համար կատարված պարտադիր կուտակային վճարները ստանալու մասին դիմում ներկայացրած քաղաքացիների կատարած վճարներից գանձվելու է 2 տոկոս մարման վճար եւ արդյունքում քաղաքացիները ստանալու են ավելի քիչ, քան հատկացրել են, Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամը հայտնում է՝

Այդ վճարի չափը սահմանվելու է յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից եւ գանձվելու դեպքում այն կիրառվելու է մասնակիցների հաշիվներում առկա միջոցների, այսինքն` կատարված հատկացումների եւ ամբողջ ժամանակահատվածում այդ միջոցների կառավարման դիմաց ստացված եկամուտների նկատմամբ:

Հետեւաբար, ինչպես ցույց է տվել արդեն իսկ այդ միջոցների կառավարման առկա ցուցանիշները, հատկացված գումարները կառավարման արդյունքում աճում են եւ ակնհայտ է, որ նույնիսկ մարման վճարի գանձման դեպքում, մինչեւ հուլիսի 1-ը կատարված պարտադիր կուտակային վճարները ստանալու մասին դիմում ներկայացրած քաղաքացիները կստանան ավելի շատ, քան հատկացրել են:
 
ԿՀԻԿ հիմնադրամ

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին