Համաձայնենք, որ Գյումրու ոճրագործությունը կատարած ճիվաղի թողած մեղմ ասած «հետքերը» իրականում տրամաբանության մեջ չտեղավորվող պարզություն ունեն: Մի պահ փորձենք պատկերացնել, որ իրավապահները սպանդի վայրում ոչ մի լուրջ իրեղեն ապացույցներ, և գործի բացահայտմանը նպաստող փաստեր չէին հայտնաբերում, ինչ կլիներ:..
Կլիներ այն, որ ՀՀ ոչ մի քաղաքացի, անգամ, չէր էլ փորձի մտածել, որ այդ նախճիրը կկատարվեր «բարեկամ» ռուսի ձեռքով, ոչ մի գյումրեցի չէր մտածի թշնամաբար նույնիսկ հայացք ձգել ՌԴ հյուպատոսարանի վրա: Եթե ցանկացած հայ քաղաքացու դեկտեմբերի 31-ին հարցնեինք, թե հնարավոր է 10 օր հետո հայ քաղաքացին այրի Ռուսաստանի դրոշը, նա մեզ կհամարեր մտավոր հիվանդ: Սակայն իրականությունը հիմա այլ է... Արժեհամակարգերը` նույնպես:
Փաստերի նման քանակի առկայությունը, ես դրանում վստահ եմ, շատ շատերի մոտ զարմանք է առաջացնում: Ինչու նման արարք կատարած մարդը իր մասին այդքան ակնհայտ հետքեր է թողնում սպանության վայրում, եթե իհարկե որևէ բան ակնարկելու ցուցում կոնկրետ իրադրության փոփոխություն մատնացույց անելու միտում չունի, կամ ցանկանում էր հասարակությանը ինչ-որ ապակողմնորոշող մեսիջ հաղորդել:
Չփորձելով որակումներ և դատողությունների շարք սկսել` ուղղակի ևս մի անգամ հարկ է ամրագրել, որ ինչ էլ կատարված լինի, մարդկային կյանքից և մարդ-արժեհամակարգից բարձր կատեգորիա տիեզերական համակարգը դեռ չի ստեղծել, իսկ բնության բանական էակի կյանքը դաժանաբար ընդհատած կենդանին պետք է ստանա իր իսկական պատասխանն, ու կրի համապատասխան պատիժը:
Հ.Գ. Հայ-ռուսական հարաբերությունները նման պրիմիտիվ փորձով խեղել ցանկացողների շղթան այդքան էլ մեծ չէ, իսկ այդ գարշանքի, իսկ ամենայն հավանականության գարշանքների կատարած ֆաշիստական քայլի գործելաոճը շատ ծանոթ: