▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվում է` իրականում «Լոռու մարզն այրվել է» 2010-2011 թվականներին

Այսօր մի շարք լրատվամիջոցներում  «Լոռու մարզն այրվում է»   վերնագրով տեղեկատվություն էր տարածվել: Մասնավորապես  ասվում էր, որ Օձուն գյուղի մոտ այրվել են Դեբեդի կիրճի լանջերը, Բազումի լեռնաշղթայի հարավային լեռնաճյուղերի խանձված բուսականությունը: Այրվել են ՄԱԿ-ի (UNWFP) ծրագրով տնկված ծառերի շիվերը: 

Որպես աղբյուր վկայակոչվում էր Վանաձորի բնակիչ Ռաֆայել Մովսիսյանի` «ԷկոԼուրին» ուղարկած լուսանկարները, որոնցում նաեւ ներկայացված է կովկասյան մրտավարդը: Կովկասյան մրտավարդի մարգերը կրակով ոչնչացված են Հալաբի լեռնաշղթայի լեռնաճյուղերում: Այժմ նրանց տեղում աճում են մոլաբույսեր: Բնակիչը նշել էր  նաև  մարզում տեղի ունեցած մի շարք այլ հրդեհների մասին:

ASEKOSE.am-ը նախ Լոռվա  մարզպետարանից, ապա նաև Լոռու մարզի փրկարար ծառայությոնների վարչությունից տեղեկացավ, որ  այս օրերին հրդեհների ահազանգեր չեն ստացել և վերոհիշյալ  քաղաքացու կողմից նշված հրդեհները տեղի են ունեցեկ 2010-2011 թ.թ.-ին:

 Լոռու մարզի փրկարար ծառայությոնների վարչության պետի տեղակալ, բնակչության պաշտպանության վարչության բաժնի պետ  Լևոն Դալաքյանը ASEKOSE.am-ի հետ զրույցում  նշել է. «Վերջին երկու ամիսներին մեզ մոտ անձրև է ու կարկուտ: Անձրևային  այս  եղանակի  դեպքում հնարավոր չէ, որ Լոռվա մարզում  չոր եղանակային պայմաններից հրդեհ բռնկվի: Անգամ զավեշտալի է հնչում: Իսկ  քաղաքացու կողմից նշված հդեհները կրկնում եմ , որ մեր  տեղի են ունեցել 2010-2011թ.թ.-ին »:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին