ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Սերժ Սարգսյանին Արցախի հարցով հատուկ բանագնաց նշանակելու հնարավորության մասին խոսակցությունը։

«Պետք է հասկանալ, որ Խառատյանը ոչ թե վարչապետի խոսնակն է, այլ նրա խորհրդականը։

Խորհրդականի աշխատանքն այս կամ այն թեմայի համակողմանի վերլուծություն անելն է, թեր և դեմ կողմերը հաշվի առնելն ու վարչապետին համապատասխան խորհուրդներ տալը։

Այնուհետև կառավարության ղեկավարն ինքն է որոշում, թե ինչպես վարվի այդ խորհուրդների հետ։Կոնկրետ այս դեպքում պարոն Փաշինյանը չի կիսում Խառատյանի տեսակետը»,–ասել է Եղոյանը:

Նա հիշեցրել է, որ Խառատյանն իր գործն է անում` որպես արտաքին քաղաքականության հարցերով վարչապետի խորհրդական նա ընդամենը դիտարկում է Սերժ Սարգսյանի աշխատանքի հնարավորությունն արցախյան կարգավորման հարցով հատուկ բանագնացի պաշտոնում։
Կարդացեք նաև` Օրը կգա, գուցե և Սերժ Սարգսյանը կգնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով. վարչապետի խորհրդական


