Արդեն տեղեկացրել ենք, որ Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների:
Այս մասին գրում է նաև ՀՀ կառավարության ֆեյսբուքի էջը՝ նշելով, որ դրանց թվում են եղել` չինական CCGTV-ին, ֆրանսիական Le Figaro-ն եւ շվեյցարական RTS-ը:
«Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև Media Leaders Brifing-ին, որի ընթացքում պատասխանել է Business Insider-ի, The New York Times -ի, գերմանական DPA-ի, ռուսական «Ռիա-նովոստի»-ի և եգիպտական Daily News-ի լրագրողների հարցերին»,- ասվում է ֆեյսբուքյան էջում:
Կարդացեք նաև՝
Ինչպե՞ս է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հարցազրույցներ տալիս համաշխարհային լրատվամիջոցներին