▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը հայտնեց՝ երբ է հրաժարական տալու

«Ես հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում»,- այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Նա նշեց, որ պատշաճ ընթացակարգերն անցնելուց հետո հունիսի 20-ին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները. «7-րդ օրը տեղի կունենան վարչապետի ընտրություններ: Ես «Իմ քայլի» կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու: Մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի:

«Իմ քայլ»-ն ինձ վարչապետ չի ընտրի: Երկրորդ անգամ ես «Իմ քայլ»-ի պատգամավորների 1/3-ի կողմից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, էլի այլ թեկնածու չի առաջադրվի: Կրկին վարչապետ չի ընտրվի, և Ազգային ժողովն իրավունքի ուժով կհամարվի լուծարված, որից հետո կնշանակվեն ընտրություններ այս տարվա հունիսի 20-ին»,- ներկայացրեց ընթացակարգը Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին