▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը հո տավուշեցի է, գիտի` ի՞նչ է հանձնում ու ի՞նչ է լինելու․․․ Հայկ Մամիջանյան

Փաշինյանը հո տավուշեցի է, գիտի` ի՞նչ է հանձնում ու ի՞նչ է լինելու․․․ Հայկ Մամիջանյան

Թարմացված․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն այսօրվա ճեպազրույցների ժամին անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասպանի ժամին հնչեցրած հայտարարություններին, ասել է. «Փաշինյանը վերջին 5 տարվա մեջ խաղաղությունից երբ խոսել ա, զոհեր են եղել: Ես սարսափում եմ, երբ ինքը խոսում է խաղաղությունից. երկակի զգացումներ են. սովորաբար ես նողկում եմ, երբ ինքը խոսում է, իսկ երբ խաղաղությունից է խոսում, սարսափում եմ»:

Թարմացված․ԱԺ ճեպազրույցների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով ԱԺ-Կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամին վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին հայտարարությանը՝ ասաց հետևյալը. «Փաշինյանի հայտարարությունից կարող ենք անել հետևյալը՝ հայրենիքի հանձնումը, դավաճանությունը, շնորհավորում եմ, արդեն նաև լոգո ունի. ցանկացած հակահայկական գործողություն այսուհետ փաթեթավորվելու է «խաղաղություն» բառով՝ «խաղաղության կապիտուլյացիա», «խաղաղության հող հանձնել»...ես դեռ չեմ ստացել այդ բրոշյուրը, երբ ստանամ՝ կմեկնաբանեմ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին