Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է Ադրբեջանին վերադարձնել Հայաստանի տարածքում գտնվող անկլավները, գրում է ադրբեջանական News.az-ը: Նշվում է, որ Գրանադայում ԵՄ, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հետ հանդիպման արդյունքներով երեկ տեղի հայտարարություն է ստորագրվել, որով Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը։ «Կողմերը հակված են բոլոր ջանքերի կատարմանը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Հայաստանի (29,8 հազար քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86,6 հազար քառակուսի կիլոմետր) ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման հիման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։ |
Փաշինյանը խոստացել է Ադրբեջանին վերադարձնել անկլավները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet