▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի այցից առաջ Հանրային ռադիոյում հավաքել են կրակմարիչները

«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարչապետ Փաշինյանը երեկ առավոտյան այցելել է Հանրային ռադիո եւ հարցազրույց տվել, որը, սակայն, ռադիոյի կայքում երեկվա դրությամբ դեռ տեղադրված չէր։ Ռադիոյի աշխատակիցները պատմում են, որ Փաշինյանի գալստյան առիթով անվտանգային այնպիսի միջոցառումներ են իրականացվել, որից տպավորություն է ստեղծվել, թե տեռակտ են բացահայտում՝ ստուգվել են անգամ ռադիոյի շենքի հարեւանությամբ կայանված ավտոմեքենաները, հավաքվել են նաեւ շենքի ներսում անվտանգության նկատառումներով տեղակայված կրակմարիչները։

Ամեն անգամ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները, փաստորեն, մեծ երեւակայություն են դրսեւորում եւ նորանոր պարանոյիկ մտքեր ունենում, ըստ այդմ էլ՝ գործում»։

Թարմացված․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հարցազրույց եմ տվել Հայաստանի Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը:
Այն եթեր կհեռարձակվի Հանրային ռադիոյով և իմ ֆեյսբուքյան էջով այսօր՝ 19:00-ին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին