▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանի համար բյուջեից 3 հատ սեղան, փափուկ բազմոց է գնվել»․ Սոնա Աղեկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ՀՀ պետական բյուջեից Նիկոլ Փաշինյանի համար գնվել է 3 հատ սեղան՝ պատին ամրացվող, 189 հազար դրամ արժողության փափուկ բազմոց, մուտք-ելքի գրանցման սարքեր, 5 մլն 540 հազար դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի գրասենյակային սեղան-աթոռներ, 853 հազար դրամի խոհանոցային կահույք և այլն,- կարդում ենք մամուլում։
Մարդ, որ 2018-ին ցույց էր տալիս իր եթերների միջոցով, թե ինչպիսի շքեղության մեջ էին մարդիկ, ում ինքը ամեն քայլափոխի քարկոծում ու մեղադրում էր շռայլություններ կատարելու մեջ, հիմա ինքը մի քանի անգամ գերազանցել է իր ֆեյսբուքյան եթերներով ցուցադրած շռայլություններին։
Եզրահանգումը թողնում եմ ընթերցողիս...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին