▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի «սև ցուցակն» ընդարձակվել է․ անհնազանդներին պետք է խաղից հանել

«Հերթը հասավ մերոնց՝ Վարդան Աթաբեկյան, Սոֆյա Հովսեփյան, Աննա Կարապետյան, Թագուհի Թովմասյան, Հայկ Սարգսյան (Զարեհի), Արթուր Դավթյան, Վիկտոր Ենգիբարյան, Անուշ Բեղլոյան, Շիրակ Թորոսյան, Հովհաննես Իգիթյան, Վարազդատ Կարապետյան, Արսեն Ջուլֆալակյան, և ցուցակը դեռ լիարժեք չէ, տեղ ունի ընդարձակվելու։

Այս ցանկը կառավարությունից տրվել է իրավապահներին, հասկանալի է` ում գիտությամբ, որ այս պատգամավորների վրա դոսյե հավաքվի, ժամկետն էլ է տրված` մինչև հունիսի 15-ը»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:

Ինչո՞ւ։ «Նրանց նկատմամբ հայտնի մարդը վստահություն չունի»: Իրավապահները պետք է «նախկիններին» թողնեն, զբաղվեն «ներկաներո՞վ»։

«Այո, արդեն «որոնողական» աշխատանքներն սկսվել են՝ գնում են անգամ պատգամավորների ապրած տարածքներ, նախկին թաղեր, հալ ու հարցմունք անում` հազար թվից բաներ են ման գալիս` ընդհուպ տատ ու պապ ներգրավում, քանի որ «նորերի» վրա առանձնապես շատ բան չկա»:

Նպատա՛կը։ «Առաջիկա զարգացումներին ընդառաջ՝ պոտենցիալ անհնազանդներին պետք է խաղից հանել՝ պառլամենտում վերադասավորություն թույլ չտալու համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին