▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի խոսնակը փախավ գերիների մասին հարցից՝ ներողություն չխնդրելով նրանց վերադարձի մասին հայտնած կեղծ տեղեկության համար

Ես մեկնաբանություն չունեմ։ Այս մասին Կառավարության մոտ անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատների բողոքի ակցիայի ընթացքում  ասել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի վերաբերյալ իր կողմից տված հաստատմանն ու գերիների վերադարձի հետաձգմանը։

Նա չի արձագանքել  նաև դիտարկմանը, որ իր հայտարարությունից հետո պահանջում են հեռանալ աշխատանքից, գերիների ծնողնեդրից ներողություն խնդրել։ Խոսնակը չի անդրադարձել նաև Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությանը, թե ՀՀ պաշտոնյաները մոլորեցնում են բնակչությանը։

Հիշեցնենք, որ գերիների վերադարձ պետք է լիներ ապրիլի 8-ին, այդ մասին հաստատել է Մանե Գևորգյանը, իսկ ավելի ուշ հայտարարություն տարածեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը՝ նշելով, թե գերիների վերադարձը հետգաձգվում է։

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին