Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է դառնալու Բելառուսի ներկայացուցիչը:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ»,- Facebook-ի իր էջում նշել է նա:
Sputnik-Armenia-ի հետ զրույցում Եղոյանը հայտնել է նաև, որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ։ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,- ասել է Փաշինյանի խոսնակը: