▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանին աղուհացով դիմավորած գյուղապետը ՊԵԿ նախագահի հայրն էր

«Նիկոլ Փաշինյանը, որն արդեն սկսել է նախընտրական քարոզարշավ իրականացնել, թեև պաշտոնապես հայտարարված չէ ո՛չ արտահերթ խորհրդարանական ընտրության օր, ո՛չ էլ քարոզարշավի, այս կիրակի այցելել էր Արմավիրի մարզ, թեև նախապես հայտարարվել էր, թե նա այդ մարզ է այցելելու շաբաթ օրը, և այցի օրը փոխվեց միայն այն ժամանակ, երբ մամուլում հրապարակվեցին այն համայնքների անունները, ուր պլանավորում էր այցելել։

Փաշինյանին աղուհացով դիմավորած գյուղի գյուղապետը ՊԵԿ նախագահի հայրն էր.168.am

Այս մասին գրում է 168.am-ը գրում է.

Եվ այսպես, կիրակի օրը՝ Ծաղկազարդին,  վաղ առավոտյան Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ,  հանդիպումներ ունեցել մարզի Արագած, Մյասնիկյան, Ալաշկերտ, Նալբանդյան և Արտաշար համայնքներում, որոնցից քիչ թե շատ մարդաշատ էր Ալաշկերտ  համայնքը, որտեղ Փաշինյանին երեխաները դիմավորել էին աղուհացով։

Կայքի տեղեկություններով՝ Ալաշկերտ համայնքում Փաշինյանին դիմավորողների թվաքանակը պայմանավորված էր գյուղապետի հանգամանքով։

Պարզվում է՝ Ալաշկերտի գյուղապետը Կարեն Թելմանի Հովհաննիսյանն է՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հայրը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին