▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին և «Լուբավա» ռազմաարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և լեհական «Լուբավա» ռազմաարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է հայ-լեհական կապերի շարունակական զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է քննարկել այդ ուղղությամբ անելիքները:


 

 

 

 

 

 

 

Դեսպան Չեպլակն իր հերթին խոսել է մեր երկրի հետ երկկողմ հարաբերությունների խորացման կարևորության մասին և վերահաստատել է ՀՀ վարչապետին ուղղված՝ Լեհաստան այցելելու հրավերը:

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմարդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:

* * *

«Լուբավա»-ն ռազմատեխնիկա և ռազմամթերք արտադրող լեհական ընկերություն է: Այն գործունեություն է ծավալում ավելի քան 60 տարի: Ընկերության արտադրանքը պահանջարկ ունի աշխարհի ավելի քան 40 երկրում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին