«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ից Ալվինա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․
«Օրերս լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսյան մարտերում զոհված կապիտան Աշոտ Միքայելյանի որդին, ում ընտանիքը անվանակոչել է Դավիթ: Նրա ընտանիքի բարեկամներից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, որ մայրիկին ու նորածնին դիմավորել են Աշոտի ծառայակից ընկերները Հայաստանի Հանրապետության հիմնը երգելով։ Հիմնը երգելուց հետո զինծառայողները նաեւ շամպայնի շշեր են բացել:

«Անվախ Աշոտը վստահ եմ հպարտ է իր տղաներով։ Խաղաղ մանկություն փոքրիկ Դավիթին։ Աշոտ Միքայելյան, փառք քեզ հերոս եղբայր»։


