▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատիժը՝ Հայաստանում». ակցիա նախագահականի մոտ.a1plus.am

a1plus.am-ը գրում է.Այս պահին մի քանի տասնյակ քաղաքացիներ նախագահական նստավայրի մոտ են՝ «Պատիժը՝ Հայաստանում» պաստառներով։ Նրանք պահանջում են, որպեսզի Գյումրու դաժան սպանության մեջ մեղադրվող Վ. Պերմյակովին դատեն հենց ՀՀ օրենքներով եւ որպեսզի պարտադիր նա իր պատիժը կրի ՀՀ տարածքում։

Մասնակիցները շեշտել են, որ իրենց համար խիստ զարմանալի է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի այսօրվա այն հայտարարությունը, թե այնքան էլ կարեւոր հարց չէ, թե որտեղ նա պատիժը կկրի։ Նրանք շեշտում են, որ ամենակարեւոր հարցը հենց դա է՝ հիշելով Հրաչյա Հարությունյանի դեպքը։

Ակցիայի մասնակից Դավիթ Մանուկյանը կոչով հանդես եկավ՝ դիմելով ՀՀԿ երիտթեւի անդամներին՝ հիշեցնելով Ռամիլ Սաֆարովի դեպքը, երբ այրեցին Հունգարիայի դրոշը։ Բայց այս դեպքում շեշտում են, որ նույնը չեն կարող անել Ռուսաստանի պարագայում. ՀՀ-ն վաղուց ի վեր հպատակվում է Ռուսաստանին։

Այս պահին մի քանի տասնյակ քաղաքացիներ նախագահական նստավայրի մոտ են՝ «Պատիժը՝ Հայաստանում» պաստառներով։ Նրանք պահանջում են, որպեսզի Գյումրու դաժան սպանության մեջ մեղադրվող Վ. Պերմյակովին դատեն հենց ՀՀ օրենքներով եւ որպեսզի պարտադիր նա իր պատիժը կրի ՀՀ տարածքում։
«Ա1+»-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցները շեշտել են, որ իրենց համար խիստ զարմանալի է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի այսօրվա այն հայտարարությունը, թե այնքան էլ կարեւոր հարց չէ, թե որտեղ նա պատիժը կկրի։ Նրանք շեշտում են, որ ամենակարեւոր հարցը հենց դա է՝ հիշելով Հրաչյա Հարությունյանի դեպքը։
Ակցիայի մասնակից Դավիթ Մանուկյանը կոչով հանդես եկավ՝ դիմելով ՀՀԿ երիտթեւի անդամներին՝ հիշեցնելով Ռամիլ Սաֆարովի դեպքը, երբ այրեցին Հունգարիայի դրոշը։ Բայց այս դեպքում շեշտում են, որ նույնը չեն կարող անել Ռուսաստանի պարագայում. ՀՀ-ն վաղուց ի վեր հպատակվում է Ռուսաստանին։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին