▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատրա՞ստ է արդյոք Հայաստանի «հեղափոխական» իշխանությունը «զորք» ուղարկել ղազախական «հեղափոխականների» դեմ»

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Ղազախստանի նախագահ Տոկաևը հայտարարել է, որ դիմել է ՀԱՊԿ գործընկերներին, քանզի, իր խոսքերով, ստեղծված իրավիճակը վտանգում է Ղազախստանի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը։


Հիմա երկու հարց։
1- ՀԱՊԿ պայմանագրի ո՞ր հոդվածով է դիմել Ղազախստանը օգնության համար։
2- Պատրա՞ստ է արդյոք Հայաստանի «հեղափոխական» իշխանությունը «զորք» ուղարկել Աթիրաու կամ Կոկչետավ ղազախական «հեղափոխականների» դեմ պայքարելու:
Պարզ է, որ ոչ մի «զորք» հայերը չեն ուղարկի Ղազախստան, առավելագույնը ինչ-որ միջկառավարական մակարդակի ժողովների կմասնակցեն, սակայն հենց իրավիճակն է շատ հետաքրքիր»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին