▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստ եմ տրամադրել կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիր. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատրաստ է սիրով տրամադրել իր կազմած կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիրը, այս մասին Բագրատյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ։ Առանձնակի շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար։ 1996-ից հետո եկած բոլոր վարչապետներին շնորհավորել եմ նշանակման կապակցությամբ և առաջարկել խորհրդատվական ցանկացած օգնություն՝ առանց հավակնությունների։ Այսօր անում եմ ավելին. պատրաստ է կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիր, որը սիրով կտրամադրեմ Նիկոլ Փաշինյանին առաջիկա 1-2 օրում։ Հեղափոխությունները միշտ ունենում են 2 մոբիլիզացնող նպատակ. "ընդդեմ" և "հանուն"։ Ընդդեմը ստացվեց։ Մնում է հանունը», - գրել է Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին