Սիրելի Հայրենակիցներ,
Խոր կսկիծով և ցավով ականջալուր եղանք Գյումրի քաղաքում տեղի
ունեցած ահասարսուռ վայրագության մասին:
Խստիվ դատապարտելով հանցագործի անմարդկային ոճրագործությունը, որը դուրս է տրամաբանության բոլոր սահմաններից, խորապես վշտակցում և ցավակցում ենք Ավետիսյանների մերձավորներին և հայտնում պատրաստականություն Նիդերլանդներում Հայկական Կազմակերպությունները Համակարգող Միության և անձամբ իմ' Սմբատ Մարտիրոսյանիս կողմից աջակցելու Սերյոժա Ավետիսյանին, տեղափոխելու Հոլանդիա' բժշկական աջակցություն ցուցաբերելու համար:
Խոր վշտով և հարգանքով`
Նիդերլանդներում Հայկական Կազմակերպությունները
Համակարգող Միության Նախագահ Սմբատ Մարտիրոսյան