▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատրաստվում է Փաշինյանին փոխարինող, որն, ամենայն հավանականությամբ, կլինի կին»

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Դատելով Հայաստանում կիրառվող քաղաքական տեխնոլոգիաների տրամաբանությունից, արդեն կարելի է ենթադրել, որ պատրաստվում է Փաշինյանին փոխարինող, որն ամենայն հավանականությամբ կլինի կին։
2016 թվականին ցուցադրվեց «Առաջին դեմք» կիսահումորային ֆիլմը, որի տարբեր դետալներ` հատկապես անկարող և անձեռնահաս առաջին դեմքի կերպարը և պրիմիտիվիզմը, օդից երկրի առաջին դեմք դառնալու պրիմիտիվ գործընթացը տեսանելի է նաև այսօր։
2023-ին հաջորդ ֆիլմը պատրաստվեց, որի գլխավոր մեսիջը, թերևս, կնոջ տեսքով էր այնպիսի պաշտոնում, որը նախկինում մեր իրականության մեջ կնոջ ղեկավարման ներքո չի եղել։ Իսկ թշնամու գործակալական ցանցի ազատ և անխոչընդոտ աշխատանքը մեր թիկունքում, անվտանգության տապալված համակարգի ցուցադրությունը...
Միայն առողջ բանականությունը և ազգային դաստիարակությունը, եթե չասեմ ազգային ֆանատիզմը հիմա կարող են բեկում մտցնել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին