▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստվում ենք նոր մարտերի...Զարուհի Փոստանջյան

Հայաստանի Առաջին Հանրապետության Հաղթական 100-ամյակի առիթով  Զարուհի Փոստանջյանն ու «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներն  այցել են Բաշ-Ապարանի հուշահամալիր: 

1918 թվականի մայիսի 23-ից 27-ին  Ապարանի ճակատամարտի հրամանատարությունը ստանձնել էր Դրոն։ Ապարանի ճակատամարտը, հիրավի, Դրաստամատ Կանայանի փառքի գագաթնակետն էր։ Հայ ժողովրդի համար ամենաօրհասական այդ օրերին նա կարողացավ ոչ միայն կասեցնել թուրքական 13.000-ոց զորաբանակի առաջխաղացումը դեպի Երևան, այլև ջախջախիչ հարված հասցրեց թուրքերին, որոնք խուճապահար փախան մարտադաշտից։

 

Հայաստանի Առաջին Հանրապետության Հաղթական 100-ամյակի առիթով  Զարուհի Փոստանջյանն ու «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները այցելել են Ապարանում գտնվող Դրոյի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար Դրաստամատ Կանայանի շիրիմին: 
Հիշեցնենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դրոն, նպատակ դնելով վերականգնել Հայաստանի անկախությունը Խորհրդային միությունից, դարձավ նացիստական Գերմանիայի զինված ուժերի կազմում ստեղծված Հայկական լեգեոնի հրամանատար։

 

Հայաստանի Առաջին Հանրապետության Հաղթական 100-ամյակի առիթով  Զարուհի Փոստանջյանն ու «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները այցելել են նաևԱպարանում գտնվող Դրոյի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար Դրաստամատ Կանայանի շիրիմին: 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դրոն, նպատակ դնելով վերականգնել Հայաստանի անկախությունը Խորհրդային միությունից, դարձավ նացիստական Գերմանիայի զինված ուժերի կազմում ստեղծված Հայկական լեգեոնի հրամանատար։

Կուսակցության մամուլի հաղորդագրությունը՝ ստորև.

 

Ազգային պետականության արարչությունից հազարամյակներ անց

Վերածնունդից 100 տարի անց

 

Մենք, հայերս, մեր բնօրրանում` Հայկական բարձրավանդակում, Արարչի կողմից ստեղծված  կատարյալ բնության ներքո և սուրբ  հողի վրա, վերստին դիմավորում ենք Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտը`ազգային պետության ներքո: Մեր ազգի այն հատվածը, որը  հարկադրված դեռ ապրում է  ՀԱՅՐԵՆԻՔԻՑ դուրս, նույնպես դիմավորում է լուսաբացը` տեսնելով Մասիսի սպիտակափառգագաթը` վարդագույն շողերի շլացուցիչ փայլով:

Մենք, հայերս, անհիշելի ժամանակներից` Արատտայից մինչև Վանի թագավորություն,  Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների թագավորությունից մինչև քրիստոնեության որպես պետական կրոնի ընդունում, Կիլիկիայի թագավորությունից մինչև Հայաստանի Հանրապետություն, ապացուցել ենք, որ քաղաքական անկախության կրող ենք:  Ավարայրից Սարդարապատ, Բաշ-Ապարանից Շուշի մեր հաղթական երթը դրա փայլուն վկայությունն է:

Մենք, հայերս, գիտակցելով, որ հայրենի բնօրրանում քաղաքական անկախությունն է ի զորու ապահովել ազգային ծաղկունք, չենք դադարել և շարունակել ենք պայքարել ազգային անկախության համար:

Այսօր` Հայաստանի Հանրապետության հիմնադրումից 100 տարի անց, մենք պարտավոր ենք կիրառել մեր բացառիկ իրավունքը` ունենալ Անկախ և Միացյալ Հայաստանի Հանրապետություն:

Արհեստականորեն ստեղծված պայմանները և ձևականությունն այլևս չպետք է խոչընդոտ ու արգելք լինեն մեր ցանկությունների և երազանքների իրականացման համար:

Դեպի Արարատ, դեպի փառքի ճամփան, Հայաստանի Հանրապետության հիմնադրումից 100 տարի անց` այս տարի, պետք է դարձնենք իրականություն: Վերադարձնենք հայերին Հայաստանի Հանրապետությունը իրենց պատկանելու իրավունքը` վերադարձնելով հայ ազգի բոլոր հատվածներին Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավունքներ, վերականգնելով հայերի քաղաքական մանդատը առայժմ Հայկական բարձրավանդակի 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա:

Մենք, հայերս, Հայաստանի Հանրապետության հիմնադրումից 100 տարի անց ազդարարում ենք, որ  չենք դադարում երազել Մեծ Միացման և Մեծ Հայրենքի մասին:

Ազդարարում ենք մեզ պատարազմ հայտարարողներին, որ հայերը վերադառնալու են իրենց սուրբ հողը: Մենք համոզված ենք` վերածնվելու ենք և նշելու ենք մեր Մեծ ու Միացյալ Հանրապետության ծնունդը:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

Հայաստանի Հանրապետություն, Ապարան

28  մայիսի 2018

 

Տեսանյութերը՝ Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին