▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայմանագրային զինծառայողը մահացու վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջը

Երեկ՝ օգոստոսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Սարդարապատ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Իվան Ք-ն իր վարած Opel մակնիշի 34 MՍ 121 համարանիշի ավտոմեքենայով Սարդարապատ-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սարդարապատ գյուղի բնակիչ, 79-ամյա Ռայիսա Պ-ին։

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ հաջորդ օրը, ժամը 08։45-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է։

 

Ամբողջական նութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին