▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ-ը չի հերքում, որ Հովիկ Աբրահամյանի ընկերություններին 180 մլն դրամով տուգանել է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանել են armtimes.com-ի գրավոր հարցման մեջ տեղ գտած 4 հարցից ընդամենը 1-ին: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին ուղղված մեր գրությամբ նախ խնդրել էինք պարզաբանում տրամադրել մամուլի այն հրապարակման վերաբերյալ, որի համաձայն՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններում կատարված ստուգումների արդյունքում շուրջ 180 միլիոն դրամ տուգանքի արձանագրություն է կազմվել:
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության կողմից 2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ոլորտային հսկողական աշխատանքների շրջանակներում ստուգումներ են իրականացվում հանրապետությունում գործող գազալիցքավորման գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնց արդյունքում 18 տնտեսվարող սուբյեկտներում արձանագրվել են ՀԴՄ շահագործման կանոնների խախտումներ: Ոլորտում հսկողական աշխատանքներն այժմ շարունակվում են»,- ասված է ՊԵԿ լրատվականի պատասխանում:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին